Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՆԱՆԵ. Փակ լաբորատորիաներից դուրս…

ՆԱՆԵ. Փակ լաբորատորիաներից դուրս…

«Համաշխարհային»-ով սկսվող կամ դրանով համեմված բառակապակցություններն ու հատկապես` դրանց իմաստները, ինչ-որ ժամանակից ի վեր սարսուռ են բերում վրաս։ Գլոբալիստների` մոլորակով մեկ ծավալած մարդատյաց և անսանձ գործունեությունը, արդեն անցել է պատկերացումներում տեղավորվող ամեն չափ ու սահման։


Բայց այն կա… Այն դաժան իրականություն է… Մե՛ր իրականությունը… իմ…քո…նրա…


Երկար չծավալվեմ այս անվերջանալի նյութի շուրջ, այսօր միայն մեկ բանի վրա եմ ուզում կենտրոնանալ և կենտրոնացնել նաև ձեզ` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն կոչվածի, ավելի ճիշտ. նրա բազում ծուղակներից միայն մեկի վրա, իսկ դուք այդ մեկով փորձեք պատկերացում կազմել մնացյալի մասին, որովհետև աղբյուրը նույն է և ամեն բան նույն ձեռքի գործը…նույնը…նույնը…
Փորձեք գոնե մի փոքր ճշտել ձեզ համար, թե ինչի՞ մասին է լռում, ի՞նչ է թաքցնում, և, ընդհակառակը, ի՞նչ է բարձրաձայնում և անչափ «սիրալիր» մատուցում այդ կառույցը…


Որքան էլ զարմանալի է թվում, բայց տարօրինակ կերպով հաշտվել ենք այն իրողության հետ, որ գիտության այսօրվա` մոլորակի վրա գրեթե անլուծելի հարցեր չթողած առաջընթացը, վերջին խեղճուկրակի պես անզոր կանգ է առնում այն խնդիրների առաջ, որոնք կոնկրետ մարդու գոյատևությանն են վերաբերվում։ Տասնյակ տարիներով, հսկայական գումարներ մսխող լաբորոտորիաներում տարվող աշխատանքները այդպես էլ մնում են անօգուտ և ոչ մի տեղ չտարող ջանք…


Մինչ այժմ դեռևս, իբրև թե, անհայտ են մնում մարդկությանը պատուհասած շատ հիվանդությունների ծագումնաբանությունն ու բուժումը… Էլ չասած, որ իրար հետևից նոր ու ավելի խարդախ հիվանդություններ են իրենց հաստատուն տեղը գրավում հների կողքին…
Առայժմ ես խոսելու եմ միայն քաղցկեղի մասին, որն արդեն գրեթե համաճարակի կարգավիճակի է անցնում` ջահել ու ահել չհարցնելով…
Բժշկագիտությունը գոնե պետք է պարզած լիներ, թե ինչն է այս հիվանդության օրեօր տարածման ավելի մեծ թափ վերցնելու պատճառը… և… ինչպես գեթ զգուշանալ այդ աղետից… Լավագույնը, որ արվում է` հսկայական գումարների դիմաց, վիրահատությունն է և օրգանիզմի բջիջների վրա կործանարար ազդեցություն թողնող «քիմիայի» կամ ճառագայթային բուժման կիրառումը, որով միայն հիվանդների կյանքի օրերը, ավելի ճիշտ` ընդամենը տառապանքը, մի փոքր երկարում է… թե՞ կարճանում… Այս հարցը խիստ վիճելի է…Իսկ ամենալավագույնը` Գերմանիայում … Իսրայելում բուժման բիզնես ծրագիրն է… Այդ վերջացող կյանքերով քանի՜ միլիարդատերեր են ավելի ուռճանում` իրենց գովազդը խայծի պես նետած այս ու այն կողմ…


Լավագույնների հետ հարցը վերջացրինք, հիմա անցնենք սարսափելիներին… Դրանք շատ են, այնպես որ առաջ անցնեմ և սկսեմ հենց ամենասարսափելիից… Եվ դա այն է, որ քաղցկեղի, ինչպես նաև, հաստատապես, այլ անբուժելի հիվանդությունների բուժումը վաղուց է հայտնի… Միայն թե, վերջին տասնամյակներում, մոլորակի հանցավոր վերնախավի` մարդկության թիվը որքան հնարավոր է արագ մինչև կես միլիարդը նվազեցնելու ձգտումը պատճառ են դարձել կենտրոնանալու ոչ թե բուժման խնդիրների. այլ` հակառակը` հիվանդությունների տարածման վրա…


Փակ լաբորատորիաներում և՛ հարուցիչներ ու հիվանդություններ են ստեղծվում, և՛ բուժման ելքեր գտնվում… Միայն թե առաջինները բաց են թողնվում` մարդասպանի իրենց առաքելությունը կատարելու, վերջինները խստորեն գաղտնի են պահվում…


Իսկ եթե, բան է` այդ լաբորատորիաներից դուրս է ինչ-որ բան հայտնագործվում` և գյուտը, և գյուտարարը վարկաբեկվում են… Շատ դեպքերում այդպիսի հանդուգն անձինք պարզապես ֆիզիկապես են ոչնչացվում…


Իտալացի բժիշկ Տուլիո Սիմոնչինիի բախտը բերել է, նրան ընդամենը բանտարկել են` երեք տարի պահելով անազատության մեջ, այն բանի համար, որ նա հայտնաբերել է քաղցկեղի հարուցիչը և գտել նաև դրա դեմ պայքարելու մեթոդը…Դա դեռ քիչ է` նա իր հայտնագործությունը կամեցել է ծառայեցնել մարդկությանը…


Սիմոնչինին գտել է, որ քաղցկեղի առաջացման պատճառը կանդիդա տեսակի սունկն է և տարբեր փորձերով պարզել է դրա դեմ պայքարի լավագույն միջոցը, որն է` մեզ բոլորիս ծանոթ սոդան … Կանդիդան տարածված է ամենուր, այն կա գրեթե բոլորի օրգանիզմում, բայց որպեսզի սկսի աճել և տարածվել, ինչպես և այլ հիվանդությունների դեպքում է, այստեղ էլ դեր ունի օրգանիզմի իմունիտետի անկումը։ Իսկ մեր այսօրը հիանալի կերպով բերում է դրան` անառողջ, սթրեսներով լի կյանք, վտանգավոր սնունդ` գենետիկորեն փոխված, թունավոր հավելումներով, թունաքիմիկատներով հագեցած և այլն…


Իտալացի բժիշկը բանտից դուրս գալուց հետո էլ է շարունակել և շարունակում է իր հետազոտությունները և օգնում է մարդկանց ազատվել մահասփյուռ հիվանդության ճիրաններից։ Որովհետև Մարդ է իր տեսակով, իր տված երդմանը հավատարիմ բժիշկ և, ի վերջո, Աստծո և սեփական խղճի առաջ պատասխանատվությամբ ապրող մեկը…


Իսկ ովքե՞ր են նրանք, ովքեր սառնասրտորեն հետևում են միլիոնավոր մարդկանց, երեխաների հոգևարքին` նրանցից խնամքով թաքցնելով ապաքինման ճիշտ մեթոդները… և դեռ §իրենց ձեռքով կախվողի վրա էլ վաճառելով պարանը¦. հսկայական գումարներ կորզելով գրեթե ոչ մի օգուտ չտվող «բուժման» դիմաց։


Ես չեմ ուզում այդ մեթոդը և իր արդյունքները ներկայացնել ծայրահեղորեն պարզ մի բան… Որովհետև, ինքս բժիշկ լինելով շատ լավ հասկանում եմ դրա պատասխանատվությունը… Նախ …նշեմ այն, որ մարդու օրգանիզմն ինքը ոչ միայն պարզ չէ, այլ շատ բարդ միկրո աշխարհ-մեխանիզմ է իրենից ներկայացնում։ Նման դեպքերում ստանդարտ մոտեցումներ լինել չեն կարող…Յուրաքանչյուր հիվանդ պահանջում է ընդունված բուժման սխեմայից բացի իր օրգանիզմի անհատական նրբություններին հարիր մոտեցում… Անգամ հասարակ գրիպը իր քմահաճություններն ունի և որոշ դեպքերում մահվան ելքով է ավարտվում…


Այնպես որ, ոչ մի բուժական միջոց չի կարող հարյուր տոկոսով արդյունավետ լինել։ Եվ, ի վերջո, կա նաև Նախախնամություն և ճակատագիր… Բայց եթե պարզվի, որ Սիմոնչինիի մեթոդը գոնե հիսուն տոկոսով կարող է առողջացման բերել` այս գրեթե միշտ մահվան դատավճիռ հանդիսացող հիվանդության դեպքում, և այն էլ` այդքան պարզ և օրգանիզմի համար անվնաս կերպով, ապա մենք կարող ենք փոքր ինչ թեթևացած շունչ քաշել…


 Սակայն ես վստահ եմ, որ անհրաժեշտ հետազոտությունների, հիվանդության տարբեր ձևերի և տեղակայումների դեպքում բուժման համապատասխան ձևը և անհրաժեշտ դոզավորումը ճշտելու դեպքում, կարելի է հասնել չափազանց մեծ արդյունքների և գրեթե լիակատար բուժման…


Իսկ վստահ եմ, որովհետև ինքս արդեն ունեմ իմ «փոքրիկ» փորձը. իմ հարազատի անհույս և անելք վիճակը պատճառ դարձավ, որ դիմեմ իտալացի բժշկի մեթոդին… Մինչ այդ տրամաբանորեն լրիվ ընդունելի էի համարում այդ հայտնագործությունը, բայց միևնույն է, ապշած էի, երբ հաշված օրերի ընթացքում հսկայական, արդեն քայքայման ստադիայում գտնվող ուռուցքը տեղի տվեց, վերացան աղիների ամիսներով տանջող և արդեն վիրահատության խիստ անհրաժեշտության հասցրած անանցանելիությունը, ուռուցքի քայքայման և ինտոքսիկացիայի սիմպտոմները… Իհարկե, բժիշկ լինելով, ես նաև ընթացիկ հին և նոր հանդես եկող սիմպտոմներն եմ այլ միջոցներով աշխատել կարգավորել…


Բայց չեմ ուզում ժամանակից շուտ ոգևորվել և ոգևորել… Նորից եմ կրկնում, դեռ անհրաժեշտ են հետազոտություններ, և բուժման ընթացքում անպայման բժշկի հսկողություն և խորհուրդներ` օրգանիզմի ռեակցիաների, հիվանդության բարդացման աստիճանի հետ կապված…


Միայն թե պետք է Տուլիո Սիմոնչինիի պես խղճով և հավատով զինված վերաբերվել այս հարցին. մտովի տեսնելով և զգալով հենց այս պահին այդ հիվանդության մահաբեր ճիրանների մեջ կծկված և անհույս մարդկանց տառապանքը… Եվ հնարավորինս աշխատել խույս տալ ողջ մարդկության դեմ դուրս եկած այդ «համաշխարհայինով համեմված» կառույցների կործանարար ծրագրերից…

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. doktorskazka.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ